Առողջապահության լրատու 1.2010
Նյարդերը և քաղցկեղը
![Նյարդերը և քաղցկեղը Նյարդերը և քաղցկեղը](up/article/big/picture_16670.jpg)
Հայտնի է, որ ավելորդ քաշը, բացի սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման վտանգ պարունակելուց, բարձրացնում է նաև բջիջների քաղցկեղային տրանսֆորմացիայի վտանգը:
Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի մասնագետները հայտնաբերել են շատակերության նախահակվածության գենը`CPE (Carboxypeptidase E), որն ակտիվանում է հիպոթալամուսի նեյրոններում և դրանց վրա ազդում են ինսուլինը և լեպտինը:
Հորմոններն ազդում են կենտրոնական նեյրոնների վրա, ներառելով տրանսկրիպցիոն գործոնը` սպիտակուց, որը պատասխանատու է գեների ՙհաշվարկի համար: Մկների մոտ այդ պրոտեինի գենի անջատումը հանգեցրել է CPE ֆերմենտի ակտիվության բարձրացմանը` «միացնելով» MSH` մելանոցիտը խթանող հորմոնի և բետա-էնդորֆինի գենը, որը ուղեղային բնական անալգետիկ է, կարգավորում է էներգափոխանակությունը, ինչպես նաև «հաճույքի» հորմոնը, որն ստացվում է, մասնավորապես, սննդից: Մկների մոտ, որոնց պահել են ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգով և դրանք մեծ քաշ են հավաքել, նվազել է CPE մակարդակը: Եթե դրա գենի ակտիվությունը հիպոթալամուսի աղեղնաձև միջուկի բջիջներում մի քիչ ավելացրել են, ապա սննդի պահանջի և էներգիայի ծախսման միջև անհամապատասխանություն է առաջացել: Գիտնականները ենթադրում են, որ անհամապատասխանության իրենց «մկային» մոդելը հնարավորություն կտա մշակել դեղամիջոցներ` CPE-ի ակտիվացման շնորհիվ քաշի կորստի համար:
Գեների հաշվարկի գործոնների ակտիվությունը հանգեցնում է գենոմային պրոֆիլի փոփոխությանը, այսինքն գեների խմբի միացմանը, որը տեղի է ունենում քրոմատինի կամ քրոմոսոմային սպիտակուցների քրոմոսոմային մակարդակով վերադասավորման արդյունքում: Այդ վերադասավորման մեջ մեծ դեր են խաղում գիստոնները և ֆոսֆատազաները, ինչպես նաև պոլիկոմբի (Polycomb) սպիտակուցները, որոնք պատասխանատու են, մասնավորապես, սաղմի զարգացման համար: Այժմ առանձնահատուկ գեներին, որոնք նույնիսկ լռության վիճակում են գտնվում, կարելի է «դիմել» նուկլեազի ֆերմենտների օգնությամբ, որոնք հագեցված են «ցինկային մատիկներով», և հնարավորություն են տալիս անհրաժեշտ թիրախները ստույգ գտնել: Այս ամենը հրատապ է դարձել վերջին ժամանակներս, երբ հայտնաբերվել են առանձնահատուկ թիրախներ, որոնք կառավարում են ամենատարբեր բջիջների զարգացումը, մասնավորապես, նյարդային բջիջների: Իսկ ֆոսֆատազայի ֆերմենտներն էներգիա պարունակող ֆոսֆատային խմբերը տեղափոխում են դեպի այս կամ այն պրոտեիններ, դրանով կարգավորելով վերջիններիս ակտիվությունը:
Նյարդային բջիջներում հայտնաբերվել է ֆոսֆատազա (PTP), որը կապում է քոնդրոիտինսուլֆատպրոտեոգլիկանները (CSPG), որոնք հանդիսանում են ռեգեներացվող ակսոնների բնական պաշարիչներ: Ֆերմենտի ակտիվությունը բարձրանում է վնասված նյարդային ելունների տեղում, իսկ նրա գենի միացումը նպաստում է ակսոնների հիանալի ռեգեներացիային կրծողների մոտ ողնուղեղի փորձարարական վնասվածքից հետո: Ռեգեներացիան պահանջում է Neuro սպիտակուցի կողմից կառավարվող նյարդային բջիջների դիֆերենցման համակարգերի ակտիվացում: Դրա թիրախն է հանդիսանում մեկ այլ սպիտակուցի` կոմպլեքսինի (Complexin) գենը, որը, մասնավորապես, արգելակում է նեյրոնների «մասնագիտացումը»: Բայց ակսոնների ռեգեներացիայի գործընթացում գլխավոր է հանդիսանում KLF (Kruppel-Like Factor) ընտանիքին պատկանող պրոտեինը, որը մակածված պլյուրիպատենտային ցողունային բջիջների (iPS)ստացման չորս գործոններից մեկն է: Բայց, ի տարբերություն օրգանիզմի բջիջների ՙհակառակ՚ զարգացման փորձերի, որոնց արդյունքում դրանք իրենց հատկություններով մոտենում են սաղմնային ցողունային բջիջներին, նեյրոններում, ինչպես պարզել են Մայամիի համալսարանի մասնագետները, KLF-ն հանդիսանում է ակսոնների աճի գլխավոր պաշարիչը: Այդ ընտանիքին պատկանող գեների մուտացիան, որն հանգեցնում է դիֆերենցման խանգարմանը և անվերահսկելի ճեղքմանը, հայտնաբերվել են տարբեր ուռուցքներում: Նյարդային համակարգի բջիջները համարվում են առավելագույն դիֆերենցվածներ, որը լիովին վերացնում է դրանց ճեղքման հնարավորությունը, այդ պատճառով էլ նախկինում կարծում էին, որ նեյրոնները չեն վերականգնվում: Փոքրիկ մոլեկուլների ստեղծումը, որոնք իրենց դերն ունեն բարդ մոլեկուլային խմբերի աշխատանքում, թույլ է տալիս հուսալ, որ ապագայում ոչ միայն ողնուղեղի ակսոնների արդյունավետ ռեգեներացիա կլինի:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք ՀՀ կառավարությունում ՀՀ առողջապահության նախարարի հաշվետվությունը 2009 թ. գործունեության միջոցառումների ծրագրում և գերակա խնդիրների ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունքների մասին (մամուլի և զանգվածային...
![](images/calendar.png)
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյին, Համաշխարհային բանկի տնտեսագետ Սուլեյման Ուլիբալիին...
![](images/calendar.png)
![Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու մի քանի եղանակներ](up/article/small/picture_16740.jpg)
Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն...
![](images/calendar.png)
![Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք](up/article/small/picture_16741.jpg)
Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով...
![](images/calendar.png)
![Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել Դեպրեսիան ձմռանը. ինչպես պայքարել](up/article/small/picture_16743.jpg)
Եղանակային մելամաղձության դեմ պայքարելու համար մի քանի մեթոդներ գոյություն ունեն: Ցուրտ եղանակներին հաճախ է պատահում, որ մարդն իրեն թույլ է զգում: Որովհետև ցերեկվա տևողությունը շատ կարճ է, օդի...
![](images/calendar.png)
![Մեր օրերի «պատուհասը». գլխացավ Մեր օրերի «պատուհասը». գլխացավ](up/article/small/picture_16745.jpg)
Լարվածության հետևանքով առաջացող գլխացավը վեգետատիվ դիսֆունկցիաներ ունեցող մարդկանց մոտ կարող է լինել թե′ որպես մկանային-տոնիկ ախտանիշի մաս, և թե′ որպես առանձին ցավային միավոր...
![](images/calendar.png)
![Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ. Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է Ամեն մի դրություն գեղեցիկ է, եթե այն բնական է ու բանական: ԳՅՈԹԵ. Ջրհոս. ճակատագիրը ձեր ձեռքերում է](up/article/small/picture_16746.jpg)
Օդի տարերքի նշանները` Ջրհոսը, Երկվորյակներն ու Կշեռքը տղամարդկային ակտիվ Յան էներգիայի կրողներն են: Օդի հովանավորյալների համար հիմնականը մտավոր գործունեությունն է, որով էլ նրանք սիրով են զբաղվում...
![](images/calendar.png)
«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
![](images/calendar.png)
![Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը](up/article/small/picture_16751.jpg)
Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել...
![](images/calendar.png)
![Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար Օտար յուրայինների մեջ I յուրայինների մեջ օտար](up/article/small/picture_16752.jpg)
Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ...
![](images/calendar.png)
![Իսկ դուք կապրեք 120 տարի Իսկ դուք կապրեք 120 տարի](up/article/small/picture_16658.jpg)
Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի...
![](images/calendar.png)
![Հիշատակի խոսք Հիշատակի խոսք](up/article/small/picture_16669.jpg)
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...
![](images/calendar.png)
![Մերսում տրամադրության համար Մերսում տրամադրության համար](up/article/small/picture_16677.jpg)
Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն